Ձեր հեռախոսի SMS ծառայությունն արդեն միացված է, հեռախոսի լրացուցիչ կարգավորումներ չեն պահանջվում: Դուք կարող եք SMS-ի օգնությամբ շփվել հե՛նց հիմա:
SMS ուղարկելու համար անհրաժեշտ է`
Եթե ստացողի հեռախոսահամարը միջազգային հեռախոսահամար է, ապա անհրաժեշտ է հավաքել հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը - ցանցի կոդը - բաժանորդի հեռախոսահամարը
“+”-ի փոխարեն կարելի է հավաքել “00”.
Եթե Ձեզ մոտ չի ստացվում SMS ուղարկելը, անհրաժեշտ է ստուգել հեռախոսի կարգավորումները`
Օրինակ` Beeline բաժանորդին SMS ուղարկելիս հավաքեք` +37491ХХХХХХ կամ +37499ХХХХХХ: “+”-ի փոխարեն կարելի է հավաքել “00”.
Եթե անգամ դրանից հետո չի ստացվում SMS ուղարկել` դիմեք Բաժանորդների աջակցման կենտրոն` 0611 հեռախոսահամարով, կամ այցելեք Beeeline վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Որպեսզի իմանաք, թե հասցեատերը ստացել է, արդյո՞ք, Ձեր ուղարկած SMS-ը, պետք է միացնեք «Հաշվետվություն տեղ հասցնելու մասին» օպցիան (եթե Ձեր հեռախոսասարքն ունի այդ հնարավորությունը):
Դրա համար անհրաժեշտ է`
Հեռախոսների մի շարք մոդելներ SMS-ը տեղ հասցնելու մասին հաշվետվություն են ստանում, եթե SMS-ի տեքստը գրելուց առաջ բացականչության նշան է դրվում:
Երբ Դուք նոր SMS ստանաք, Ձեր հեռախոսի էկրանին ծրար կպատկերվի: Հաղորդագրության տեքստի հետ միասին հաղորդվում է ուղարկողի հեռախոսահամարը, հաղորդագրության ուղարկման ամսաթիվը և ժամանակը:
SMS ուղարկողի մասին տեղեկատվությանը ծանոթանալու համար բացե՛ք «Լրացուցիչ ինֆո» բաժինը կամ հաղորդագրությունը բացելիս` սլաքների միջոցով վեր ու վար թերթե՛ք: