Հաշվարկային համակարգը կապի ծառայությունների համար վճարման միջոց է: Սակագնային փաթեթն ընտրելով` միաժամանակ ընտրում եք նաև հաշվարկային համակարգը:
Կանխավճարային հաշվարկային համակարգում Դուք նախ` վճարում, ապա` խոսում եք. մուտքագրեք հաշվեկշռին դրամական միջոցներ, որոնք հետագայում կծախսվեն կապի ծառայությունների վճարման համար:
Հետվճարային հաշվարկային համակարգում Դուք նախ` խոսում, ապա` միայն վճարում եք` ըստ ամսական արդյունքների ներկայացված հաշվի:
Հետվճարային համակարգը հաշվարկային համակարգ է, որի դեպքում Դուք օգտվում եք կապի ծառայություններից, իսկ դրանց համար վճարում եք ըստ ամսական արդյունքների:
Մատուցված ծառայությունների համար, յուրաքանչյուր ամիս (հաշվարկային ժամանակաշրջանն ավարտվելուց հետո) Ձեզ հաշիվ է ներկայացվում` գործող սակագների համաձայն: Դուք պետք է վճարումը կատարեք մինչև այն ամսվա վերջը, որի ընթացքում ներկայացվել է հաշիվը:
Հետվճարային հաշվարկային համակարգն ունի մի շարք առավելություններ.
Եթե Դուք ընտրել եք կանխավճարային հաշվարկային համակարգը, հեռախոսահամարը կպահպանվի 90 օր` սկսած հաշվեկշռի ժամկետի ավարտման պահից:
Եթե 90 օր անց չիրականացվի հերթական վճարումը, սպասարկման վերականգնման համար անհրաժեշտ կլինի կնքել նոր պայմանագիր:
Այս դեպքում հեռախոսահամարի պահպանումը չի երաշխավորվում:
Անհրաժեշտ է դիմել այն կոնտակտային համարով, որը նշված է վճարման կտրոնի կամ անդորրագրի վրա: