«Վճարման ունիվերսալ քարտ»` հեշտ միջոց լիցքավորելու Ձեր հաշիվը: Պարզապեզ գնեք ցանկացած նոմինալի լիցքավորման քարտ և ակտիվացրեք այն:
«Վճարման ունիվերսալ քարտը» հնարավորություն է ընձեռում Beeline բջջային և ֆիքսված ցանցի բոլոր բաժանորդներին իրենց հեռախոսից ցանկացած Beeline հաշվի վճարում կատարել լիցքավորման քարտերի միջոցով:
«Վճարման ունիվերսալ քարտ»-ը գործում է Beeline ֆիքսված և բջջային ցանցերի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար:
Հաշվի լիցքավորումը հասանալի է նաև ռոումինգում:
Լիցքավորման քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ: Ծառայության համար օգտագործվում են վաճառքում գտնվող բոլոր Beeline լիցքավորման քարտերը:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Բջջային հեռախոսակապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք
*101* [քարտի 16 նիշանոց կոդ] #
կամ զանգահարեք 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված ցանցի հեռախոսակապ
Զանգահարեք08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Այլ հեռախոսահամարի լիցքավորում
Բջջային հեռախոսակապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք
*101*[քարտի 16 նիշանոց կոդ] * [հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել] #
կամ զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված ցանցի հեռախոսակապ
Զանգահարեք 08000-0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը, նշելով հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել:
* Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով: *0 + կոդ + հեռախոսահամար*:
Օրինակ 1:
Եթե ստացողը բջջային ցանցի բաժանորդ է, ապա համարը մուտքագրվում է 091xxxxxx կամ 099xxxxxx.
Օրինակ 2:
Եթե ստացողը ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է,, ապա համարը մուտքագրվում է 010xxxxxx.
Օրինակ 3:
Եթե ստացողը Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ Զովունի գյուղի), ապա համարը մուտքագրվում է 022452xxx.
Ռոումինգի ժամանակ
Ռոումինգում գտնվելիս սեփական հեռախոսահամարը կամ Beeline ցանցի այլ հեռախոսահամար կարելի է լիցքավորել զանգահարելով` +374080000696 կամ հավաքելով` *101*[քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամար] # հրահանգը:
Այլ ցանցերի բաժանորդներին
Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները (ներառյալ միջազգային), կարող են լիցքավորել «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696** կամ 080000696.
**Զանգերը +37480000696 համարին այլ հեռախոսային ցանցերից վճարվում են համապատասխան Օպերատորի սակագներով:
Կարևոր է.
«Ունիվերսալ վճարում» ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար /:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար:
Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:
Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան:
Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*
*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):
Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: