«Բալանսի փոխանցումը» նախատեսված է Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար և հնարավորություն է տալիս բջջայինի հաշվից գումար փոխանցել հետևյալ Beeline բաժանորդների հաշվին`
- Beeline բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդ
- Beeline բջջային ցանցի հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդ
«Բալանսի փոխանցում» Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար
Գումարի փոխանցում Beeline ցանցի ցանկացած բաժանորդի հաշվին
*145*[ հեռախոսահամար]*[փոխանցվող գումարը]#
Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով: *0 + կոդ + հեռախոսահամար*.
Մանրամասն
Օրինակ 1:
Եթե ստացողը Beeline բջջային ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք
*145*091xxxxxx*գումարը#,
*145*099xxxxxx*գումարը#
Օրինակ 2:
Եթե ստացողը ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*010xxxxxx*գումար#
Օրինակ 3:
Եթե ստացողը Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ Զովունի գյուղի), ապա հավաքե’ք *145*022452xxx*գումար#
Բջջային համարից փոխանցումի արգելափակում` *145*0000#
Արգելափակումից հետո, կրկին ակտիվացնելու համար զանգահարեք 0611համարով կամ դիմեք Beeline վաճառքի և սպասարկմանգրասենյակ:
Փոխանցումը կատարելուց հետո 1 րոպեի ընթացքում այն չեղյալ համարելու համար` *145*0#:
Մեկ փոխանցման արժեքը` 29 դրամ (ներառյալ ԱԱՀ): Գումարը գանձվում է վճարողի հաշվից:
Նույն համարին մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև 5 փոխանցում:
Beeline նոր բաժանորդների համար ծառայությունը ակտիվանում է միայն իր հաշվից առաջին 401 դրամ (ներառյալ ԱԱՀ) ծախսելուց հետո:
Ռոումինգում ծառայությունը հասանելի է միայն գումար ստանալու համար:
«Բալանս փոխանցումը» գործում է Beeline բջջային ցանցի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային բաժանորդների համար:
Կարևոր է.
«Ունիվերսալ վճարում» ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար /:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար:
Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:
Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան:
Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար ):*
*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):
Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: