Mega 200 օրական Ինտերնետ ծառայությունը Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում մուտք գործել Ինտերնետ առանց որևէ արագության սահմանափակման` օրավարձի դիմաց:
Ծառայությունում ներառված Գերարագ Ինտերնետ
օրական 200 ՄԲ
200 ՄԲ Գերարագ Ինտերնետից հետո 1 ՄԲ-ի սակագինը
5 դրամ
Mega ծառայությունները գործում են առանց արագության սահմանափակման: Ձեզ կարող է հետաքրքրել նաև Mega 500 ծառայությունը:
Mega 200
90դրամ/օրական
Ծառայության ակտիվ լինելու դեպքում նրանում ներառված՝ առանց մեգաբայթային տարիֆիկացման Ինտերնետի ծավալը սպառելուց հետո, մինչև օրվա ավարտը ինտերնետը կտրամադրվի 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով՝ առանց որևէ արագության սահմանափակման:
Նույն օրվա ընթացքում ծառայությունն ապաակտիվացնելու և կրկին ակտիվացնելու դեպքում օրավարձը կրկին կգանձվի:
Ակտիվացման հաջորդ օրվանից՝ ծառայության ակտիվ լինելու դեպքում, օրավարձը հաշվեկշռից գանձվում է օրական 00:00-03:30 ընկած ժամանակահատվածում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել Mega 200 ծառայությունը նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով:
Mega 200 Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել1 և ապաակտիվացնել նշված եղանակներից յուրաքանչյուրով:
Mega 200
Զանգահարելով
USSD հրահանգի միջոցով
Ուղարկելով SMS 0674 համարին
Ակտիվացում
06741150
*1150#
1150
Ապաակտիվացում
06741151
*1151#
1151
1Mega 200 ծառայության ապաակտիվացման դեպքում, այն կրկին ակտվիացնելու համար անհրաժեշտ է սպասել 30 րոպե: Եթե ակտիվացման հարցումը կատարվի ապաակտիվացման պահից 30 րոպեի ժամանակահատվածում, ապա ծառայությունը հնարավոր է չակտիվանա:
Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *107# USSD հրահանգի միջոցով:
Mega 200 ծառայությունն ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է ավարտել ինտերնետի ընթացիկ սեսսիան՝ դուրս գալ ինտերնետից, և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո:
Ծառայության գործողության ժամկետն է 1 օր: Հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կշարունակվի տրամադրվել մինչ ապաակտիվացնելը:
Ծառայության միացված լինելը կարելի է ստուգել հետևյալ տարբերակներից յուրաքանչյուրով`
Զանգահարելով
USSD հրահանգի միջոցով
Ուղարկելով SMS 0674 համարին
067409
*110*09#
09
Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում:
Եթե Mega 200 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի և ծառայությունից և ինտերնետ-փաթեթից: Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ, Mega 200 ծառայության հետ միաժամանակ:
Բաժանորդի հաշվեկշռին ծառայության օրավարձի գանձման համար բավարար գումար չլինելու դեպքում ծառայության մատուցումը կասեցվում է և շարժական ինտերնետի ծառայությունները տարիֆիկացվում են համաձայն սակագնային փաթեթի պայմանների: Հակառակ դեպքում՝ հաշվին բավարար միջոցներ ունենալիս, կգանձվի օրավարձը և ծառայության մատուցումը կվերականգնվի գանձումից հետո 5 րոպեների ընթացքում:
Mega 200 ծառայությունը հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել «Light», «Pro», «MegaPro», «Regular», «Premium», «Forsage» և «Giga» ծառայությունների հետ միասին։
Mega200 ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ «Neo», «Neo Max», ինչպես նաև շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդների:
**Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օգտագործման համար նշված տվյալները հաստատուն չեն և կարող են փոփոխվել/տարբերվել իրական տվյալներից կախված տարբեր պարամետրերից՝ զանգի կամ ձայնագրության որակ, սիմվոլների քանակ և այլն:
Եթե ակտիվացման հարցումը ուղարկվել է 22:00-24:00 ժամանակահատվածում ապա ծառայությունը կակտիվանա հաջորդ օրվա սկզբում:
Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ։
Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:
Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 0-8000-0611 (քաղաքային հեռախոսից), 0611 (բջջային հեռախոսից) անվճար հեռախոսահամարներին:
Էլեկտրոնային փոստ` customer_care@beeline.am (արձագանքման ժամանակը մեկ աշխատանքային օր)։
Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: