Ծառայություն

Neo Max

5 990 դրամ/ամիս

  • • Անսահմանափակ զանգեր դեպի ՀՀ Beeline բջջային ցանց
  • • 150 SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր
  • • Բջջային Ինտերնետ
  • • Ֆիքսված Ինտերնետ

+ Նվեր 2 sim քարտ

Ֆիքսված Ինտերնետի արագություն Մաքսիմալ
Բջջային Ինտերնետ 3 ԳԲ
Զանգեր բջջայինից դեպի ՀՀ և
ՌԴ Beeline բջջ. Ցանց
Անսահմանափակ
SMS 150
BeeTV 20 ալիք
Լրացուցիչ քարտերը ներառում են՝
Զանգեր խմբի ներսում Անսահմանափակ
Բջջային Ինտերնետ 100 ՄԲ
BeeTV 10 ալիք

Հիմնական հեռախոսահամար

Զանգեր Beeline բջջային ցանցում (*ժամկետից հետո չվճարելու դեպքում)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և ֆիքսված ցանցեր

15.9 դրամ

SMS ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր (*ժամկետից հետո չվճարելու դեպքում)

15.9 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

MMS ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

15.9 դրամ

MMS դեպի միջազգային ցանցեր

299 դրամ

MMS դեպի Beeline բջջային ցանց ԱՊՀ երկրներում

50 դրամ

Ինտերնետ (1 ՄԲ) (*ամսական ներառված շարժական Ինտերնետի սպառումից հետո)

5 դրամ

Շարժական ԻնտերնետԻնտերնետ (1 ՄԲ) (*ժամկետից հետո չվճարելու դեպքում)

19.99 դրամ

Լրացուցիչ հեռախոսահամարներ

Զանգեր Beeline բջջային ցանց

15.9 դրամ

Զանգեր տեղական այլ ցանցեր

15.9 դրամ

SMS տեղական բոլոր ցանցեր

15.9 դրամ

Ինտերնետ (ՄԲ)

15.9 դրամ

Yandex Հավելվածներ***

  • Օգտվեք Yandex Taxi, Navigator, Disc, Music հավելվածներից առանց Ինտերնետի ծախսի:
  • Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:
  • Yandex Disk հավելվածում Neo Max բաժանորդները կստանան 30ԳԲ ամպային տիրույթ:
  • Նախատեսված ԳԲ-երն ակտիվացնելու համար հարկավոր է ուղարկել հարցում *511# հրահանգով, որից հետո կստանաք ակտիվացման կոդ: Կոդը անհրաժեշտ է մուտքագրել հավելվածի մեջ՝ համապատասխան նախատեսված դաշտում:

«Neo Max» + 2 SIM

1. Նոր և գործող բաժանորդները կարող են անցում կատարել «Neo Max» փաթեթին և ստանալ նվեր 2 sim քարտ բացարձակ անվճար:

2. Լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները տրամադրվում են 30 օր ժամկետով՝ հիմնական ծառայությունների փաթեթի ժամկետներին համապատասխան:

3. 30 օր անց հիմնական փաթեթի դիմաց վճարում չկատարելու դեպքում լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները դադարեցվում են:

4. Տրամադրված անվճար մեգաբայթերը զրոյանում են և չեն փոխանցվում հաջորդ ամիս:

5. Հիմնական փաթեթն ու լրացուցիչ քարտերը պետք է գրանցված լինեն միևնույն անձի անունով։

6. Հնարավոր է փոխարինել հիմնական և լրացուցիչ հեռախոսահամարները: Եթե լրացուցիչ հեռախոսահամարը փոխարինվել է արդեն գործող փաթեթի ընթացքում, ապա նոր հեռախոսահամարը ստանում է անվճար ծառայություններն ամբողջությամբ, սակայն կկարողանա օգտագործել հիմնական փաթեթի ժամկետի ավարտին մնացած օրերի ընթացքում:

7. Հիմնական քարտի խզման դեպքում լրացուցիչ քարտերի փաթեթներն անջատվում են վերջնականապես և չեն վերականգնվում, սակայն կարող են շարունակվել օգտագործվել որպես կանխավճարային քարտ:

Զանգեր դեպի Ռուսաստան

*Անվճար րոպեները դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կարող են օգտագործվել՝ զանգահարելով հետևյալ ֆորմատով․ *88* 00 (երկրի կոդը) (միջազգային հեռախոսահամարը) 

Ինտերնետ, որը չի՛ անջատվում

1. Բոլոր գործող և նոր Neo Max բաժանորդները կարող են օգտվել ֆիքսված Ինտերնետից, նույնիսկ եթե չեն հասցրել վճարել փաթեթի դիմաց՝ ակտիվացումից 30 օր հետո:

2. «Neo Max» ծառայությունների դիմաց փաթեթի ակտիվացումից 30 օր հետո չվճարելու դեպքում անվճար բջջային ծառայությունների գործողությունը կկասեցվի, սակայն ֆիքսված Ինտերնետը կշարունակի գործել 256 Կբիթ/վրկ արագությամբ՝ մինչև փաթեթի դիմաց վճարումը:

3. Վճարումից հետո ֆիքսված Ինտերնետի նախկին արագությունը կվերականգնվի:

4. Կասեցումից հետո 60 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում ծառայությունների փաթեթը կխզվի՝ ներառյալ ֆիքսված Ինտերնետ ծառայությունը:

5. Ծառայությունների փաթեթը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել մոտակա Beeline գրասենյակ:

BeeTV բջջային հեռուստատեսությունը գործում է առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու և հասանելի է հանրապետության ողջ տարածքում:

1. Նոր կամ Beeline այլ սակագնային փաթեթի բաժանորդները կարող են ձեռք բերել «Neo Max» ծառայությունների փաթեթը կամ անցում կատարել դեպի ԾՓ, և BeeTV անվճար փաթեթն ավտոմատ կակտիվանա: SMS-ի միջոցով կուղարկվի մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում: Հասանելի հեռուստաալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

2. Գործող «Neo Max» ծառայությունների փաթեթի բաժանորդները կարող են օգտվել BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից՝ հավաքելով *818# հրահանգը հեռախոսից: SMS-ի միջոցով կուղարկվի մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ կլինի մուտքագրել BeeTV հավելվածի համապատասխան դաշտերում:

3. Օգտվել BeeTV հավելվածից առանց մեգաբայթերը սպառելու նշանակում է, որ, եթե ձեզ մոտ ակտիվացված է «Neo Max» ծառայությունների փաթեթը, ապա, օգտվելով BeeTV հավելվածից Beeline բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում՝ ձեր փաթեթում ներառված մեգաբայթերը չեն ծախսվելու և չի գանձվելու որևէ հավելյալ գումար:

4. Եթե մոռացել եք մուտքանունը կամ գաղտնաբառը, կարող եք ձեր հեռախոսից ուղարկել *812# հրահանգը և ստանալ մուտքանունն ու գաղտնաբառը SMS հաղորդագրության միջոցով։

5. BeeTV հավելվածը հասանելի է iOS 7.0 և Android 4.1 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար: Հեռարձակումն իրականացվում է “CROSS HI-TECH”-ի կողմից։

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների:

Ծառայությունների փաթեթին միանալու համար զանգահարեք 010700700 հեռախոսահամարին կամ կապնվեք ձեզ սպասարկող մենեջերի հետ:

Եթե 30 օր հետո Բաժանորդն ունի բավարար գումար իր հաշվին, ապա հաշվից կգանձվի ամսական վճարը և ծառայությունների տրամադրումն ավտոմատ կերպով կերկարացվի նույն ժամկետով:

Ֆիքսված Ինտերնետ ծառայությունից օգտվելու համար Բաժանորդը կարող է օգտագործել սեփական վերջնակետային սարքավորումները, որոնք պետք է համատեղելի լինեն Օպերատորի ցանցի հետ:

Ֆիքսված Ինտերնետ ծառայության կասեցման ամսաթվից սկսած մինչև 60 օրվա ընթացքում (ներառյալ վերջին օրը) բաժանորդի կողմից միասնական գնի վճարում չկատարելու դեպքում ծառայության մատուցումը դադարեցվում է, և ֆիքսված Ինտերնետ ծառայության պայմանագիրը լուծվում է առանց ծանուցման:

Օգտագործված րոպեների, SMS-ների և մեգաբայթերի քանակը հնարավոր է ստուգել *113# հրահանգով: