Ծառայություն

Neo

4 990 դրամ/ամիս            

Անսահմանափակ զանգեր դեպի ՀՀ Beeline բջջային ցանց

100 SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր

2 ԳԲ շարժական Ինտերնետ

Ֆիքսված Ինտերնետ մինչև 5 Մբիթ/վրկ արագությամբ

Այլ ուղղությունների և ծառայությունների սակագները և 30-օրվա ժամկետը սպառելուց հետո ամսական բաժանորդային վարձը չվճարելու դեպքում գործող սակագներ*
Զանգեր Beeline բջջային ցանցում (*ժամկետից հետո չվճարելու դեպքում) 15.9 դր.
Զանգեր  դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր 15.9 դր.
Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր 15.9 դր.
SMS Beeline բջջային ցանցում (*ժամկետից հետո չվճարելու դեպքում) 15.9 դր.
SMS դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր (*ժամկետից հետո չվճարելու դեպքում) 15.9 դր.
SMS դեպի միջազգային ցանցեր 20 դր.
MMS Beeline բջջային ցանցում 15.9 դր.
MMS դեպի տեղական այլ ցանցեր 15.9 դր.
MMS դեպի միջազգային ցանցեր 299 դր.
MMS դեպի Beeline բջջային ցանց ԱՊՀ երկրներում 50 դր.
Ինտերնետ (1 ՄԲ) (*ժամկետից հետո չվճարելու դեպքում) 19.99 դր.
Ինտերնետ (1 ՄԲ) (*ամսական ներառված շարժական Ինտերնետի սպառումից հետո) 19.99 դր.

Ինտերնետ, որը չի՛ անջատվում

  1. Բոլոր գործող և նոր Neo բաժանորդները կարող են օգտվել ֆիքսված Ինտերնետից, նույնիսկ եթե չեն հասցրել վճարել փաթեթի դիմաց՝ ակտիվացումից 30 օր հետո:
  2. «Neo» ծառայությունների դիմաց փաթեթի ակտիվացումից 30 օր հետո չվճարելու դեպքում անվճար բջջային ծառայությունների գործողությունը կկասեցվի, սակայն ֆիքսված Ինտերնետը կշարունակի գործել 256 Կբիթ/վրկ արագությամբ՝ մինչև փաթեթի դիմաց վճարումը:
  3. Վճարումից հետո ֆիքսված Ինտերնետի նախկին արագությունը կվերականգնվի:
  4. Կասեցումից հետո 60 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում ծառայությունների փաթեթը կխզվի՝ ներառյալ ֆիքսված Ինտերնետ ծառայությունը:
  5. Ծառայությունների փաթեթը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել մոտակա Beeline գրասենյակ:
  6. «Neo» ծառայությունների փաթեթի բջջային Ինտերնետից 31-րդ օրը Facebook, Vkontakte, Odnoklassniki կայքերից, դրանց բջջային հավելվածներից, ինչպես նաև WhatsApp-ից օգտվելու դեպքում 1 ՄԲ-ը կարժենա 19.9 դրամ:
  7. Եթե 30 օր հետո Բաժանորդն ունի բավարար գումար իր հաշվին, ապա հաշվից կգանձվի ամսական վճարը և ծառայությունների տրամադրումն ավտոմատ կերպով կերկարացվի նույն ժամկետով:
  8. «Neo» ծառայությունների փաթեթի դիմաց 30 օր լրանալուց հետո Բաժանորդի կողմից ամսական վճարում չկատարելու դեպքում Օպերատորի կողմից Բաժանորդին մատուցվող Hi Line ծառայությունը ժամանակավորապես կասեցվում է:
  9. Hi Line ծառայության կասեցման ամսաթվից սկսած մինչև 60 օրվա ընթացքում (ներառյալ վերջին օրը) բաժանորդի կողմից միասնական գնի վճարում չկատարելու դեպքում ծառայության մատուցումը դադարեցվում է, և Hi Line ծառայության պայմանագիրը լուծվում է առանց ծանուցման:
  10. Օգտագործված րոպեների, SMS-ների և մեգաբայթերի քանակը հնարավոր է ստուգել *113# հրահանգով:
  11. Անցման արժեք* 200 դր.

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների:

Ներկայացված պայմանները գործում են 01.06.2016թ.-ից:

Ծառայությունների փաթեթին միանալու համար զանգահարեք 010700700 հեռախոսահամարին կամ կապնվեք ձեզ սպասարկող մենեջերի հետ:

Ծառայությունը հասանելի է կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին՝ բացառությամբ շարժական ինտերնետի Infinity 512, Infinity 1024 և Drive ՍՓ-ների բաժանորդներին:

Գործող Hi-Line Ինտերնետ բաժանորդները կարող են անցում կատարել Neo ծառայությունների փաթեթին այցելելով մոտակա Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը:

Hi Line ծառայությունից օգտվելու համար Բաժանորդը կարող է օգտագործել սեփական վերջնակետային սարքավորումները, որոնք պետք է համատեղելի լինեն Օպերատորի ցանցի հետ: