Գործընկերներին

Մենք ձգտում ենք դարձնել մեր համագործակցությունը առավելագույնս պարզ, հասկանալի և փոխշահավետ: Ամեն օր դիլերները մեծագույն ներդրում են կատարում մեր բիզնեսի մեջ` հանդիսանալով ընկերության դեմքը մեր հաճախորդների առաջ:  
 
Մեզ համար կարևոր է, որ ձեր ամենօրյա աշխատանքում դուք լինեք ապահովված ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է լավագույն արդյունքների հասնելու համար: Մեր կայքում դուք միշտ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն Beeline սակագնային փաթեթների և ծառայությունների մասին, ինչպես նաև բեռնել Beeline լոգոտիպեր տարբեր ֆորմատներով:
 
Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, ծանոթացե´ք համագործակցության պայմաններին` դիմելով մեր Մասնագիտացված Մանրածախ Վաճառքի հետ Աշխատող Խմբին:
 
Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք, ծանոթացե´ք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դիլերական պայմանագրի կնքման նպատակով:

Անհատ ձեռներեցների համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Անձնագրային տվյալներ

Իրավաբանական անձանց համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ

Դուք կարող եք ներկայացնել ձեր համագործակցության առաջարկները dealer@beeline.am էլ. հասցեով:

Ցանկանում եք մեծացնել վճարումների ծավալը Ձեր վճարումների ընդունման  կետերում: Մենք պատրաստ ենք աջակցելու Ձեզ այդ գործընթացում ցանկացած ուղղություններով՝ ՀՀ և ՀՀ տարածքից դուրս: Եթե Դուք ունեք նաև ոչ ստանդարտ լուծումներ  այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք և տրամադրել  Ձեզ փոխշահավետ համագործակցության առաջարկ:

Ձեր կոմերցիոն առաջարկն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ Էլեկտրոնային հասցեին`  payments@beeline.am.
Համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով Ձեզ հետ կկապվի <<ԱրմենՏել>> ՓԲԸ վճարումների ընդունման, զարգացման մասնագետը:
Խնդրում ենք ծանոթացեք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել վճարումների ընդունման պայմանագրի կնքման նպատակով`
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվեզիտներ

Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը, ծանոթացե՛ք կորպորատիվ համագործակցության պայմաններին՝ դիմելով մեր Կորպորատիվ վաճառքի խմբին:  
 
Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք, ծանոթացե՛ք այն փաստաթղթերի ցանկի հետ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դիլերական պայմանագրի կնքման նպատակով:

Անհատ ձեռներեցների համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Անձնագրային տվյալներ

Իրավաբանական անձանց համար`

  • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (պատճե)
  • Կանոնադրություն (պատճե)
  • ՀՎՀՀ
  • Բանկային ռեկվիզիտներ

Իր ամենօրյա աշխատանքում կորպորատիվ սեգմենտի դիլերը ապահովված կլինի ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է լավագույն արդյունքների հասնելու համար:

Դուք կարող եք ներկայացնել ձեր համագործակցության առաջարկները corp@beeline.am էլ. հասցեով:

Եթե ցանկանում եք դառնալ մեր գործընկերը CPA ծառայություններ տրամադրելու նպատակով, ծանոթացե´ք համագործակցության պայմաններին` դիմելով մեր Բջջային կապի բիզնեսի տնօրինության Մարքետինգի ծառայությանը:
 
CPA ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ է կնքել պայմանագիր “ԱրմենՏել” ՓԲԸ հետ համատեղ գործունեության վերաբերյալ:
 
Խնդրում ենք, ծանոթացե´ք այն տեղեկատվության հետ, որն անհրաժեշտ է ներկայացնել պայմանագրի կնքման նպատակով:
 
Իրավաբանական անձի ընդհանուր տեղեկություն`
  • Ընկերության ղեկավարություն (անուն, ազգանուն, պաշտոն)
  • Ընկերության հիմնադրման ամսաթիվ
  • Ընկերության մասին համառոտ տեղեկություն
  • Իրավաբանական հասցե
  • Գործունեության հասցե
  • Բանկային ռեկվիզիտներ
  • Կարևոր ֆինանսական ցուցանիշներ
  • Հիմնադրման փաստաթղթեր`

- Իրավաբանական անձի գրանցման վկայական (պատճեն)
- Հարկային մարմիններում հաշվառման վկայական (պատճեն)
- Կանոնադրություն (պատճեն)
- Այլ լրացուցիչ տեղեկություններ` ըստ պրովայդերի հայացողության

Կոմերցիոն առաջարկի ներկայացում`

  • Առաջարկվող ծառայությունների նկարագիր
  • Տեխնոլոգիական պլատֆորմի նկարագիր, որի հիման վրա կտրամադրվի ծառայությունը
  • Կոնտենտ-պրովայդերի սարքավորման միացման սխեման “ԱրմենՏել” ՓԲԸ ցանցին

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել մեզ` ներկայացնելով  համագործակցության առաջարկները   cpa@beeline.am էլ. հասցեով:

Հեռահաղորդակցությունը նորամուծություններ և շարունակական կատարելագործում պահանջող բնագավառներից մեկն է:
 
Այդ իսկ պատճառով մեր ընկերության բնորոշ հատկություններից է անընդմեջ զարգացումը, որն էլ ապահովում է "ԱրմենՏել" ՓԲԸ-ի աշխատակազմի ուսուցման բաժինը:

Մեր ընկերության կորպորատիվ ուսուցման ծրագրերը իրագործվում են ինչպես ներքին դասընթացավարների կողմից, այնպես էլ դասընթացներ իրականացնող մի շարք արտաքին գործընկերներ-կազմակերպությունների ներգրավմամբ`
  • T&D Թրեյնինգ և Զարգացում
  • ACC Assotiates
  • Ինտեգրացված կառավարման լուծումներ
  • Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա /ՀՀԱԱ/
  • Փի-Էմ փորձագետ
  • RedCenter
  • Տեղեկատվական անվտանհություն
  • Կոմվերս
  • Ցանցային Ակադեմիա
  • Էրիքսոն ուսումնական կենտրոն
  • ՏՏ փորձագետ
  • SoftLine Intenational
  • Կառավարման ռուսական դպրոց
  • Մոսկվայի Բիզնես դպրոց
  • ԻնֆորմԶաշիտա
  • Հայաստանի ամերիկյան համալսարան /ՀԱՀ/

 "ԱրմենՏել" ՓԲԸ-ի աշխատակիցների ուսուցման պահանջների փոփոխմանը զուգընթաց անընդմեջ համալրվում է մեր գործընկերների ցանկը: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել մեզ` ներկայացնելով  համագործակցության առաջարկները  training@beeline.am  էլ. հասցեով:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերման համար օֆերտա ներկայացնելու հրավերի վերաբերյալ
Հայտարարություն

1. Ընդհանուր դրույթներ՝

Հրավերի առարկա է հանդիսանում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի օբյեկտների վաճառքը:

Վաճառքում գտնվող անշարժ գույքի օբյեկտի գտնվելու վայրի և մեկնարկային գնի նշումով, ներառյալ ԱԱՀ-ն, տեղակայված է տվյալ կայքում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի վաճառքի ներկայացված օբյեկտների ցանկը.pdf ֆայլում:

2.    Օֆերտաների ձևակերպմանը ներկայացվող պահանջներ՝
Օֆերենտը (գործարկուն), որը ցանկանում է ձեռք բերել անշարժ գույքի օբյեկտը/կամ օբյեկտները, պետք է ներկայացնի առաջարկը (այսուհետ՝ օֆերտա) համաձայն Հավելված1 կամ հավելված 2, որոնք բերված են համապատասխանաբար իրավաբանական անձանց համար օֆերտայի ձևանմուշ.doc և ֆիզիկական անձանց համար օֆերտայի ձևանմուշ .doc ֆայլերում: Ընդունվում են նաև օֆերտաներ եռակողմ պայմանագրի տեսքով,եթե ֆինանսավորող կողմ են հանդիսանում  բանկեր կամ վարկային կազմակերպություններ:

3.    Օֆերտաների ձևակերպման կարգը
Օֆերենտը (գործարկուն) օֆերտայի ձևանմուշում լրացնում է միայն դատարկ տողերը, այդ թվում՝  
•    Ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալներ, ԱԱՀ, գրանցման հասցե, հեռախոսահամար, ինչպես նաև լրացվում են այն տողերը, որոնք վերաբերում են ընտրված անշարժ գույքի օբյեկտին՝ նշելով գտնվելու վայրը  և առաջարկվող գինը, ինչպես նաև կցում է անձնագրի և սոցիալական քարտի մեկական պատճեն:   
•    իրավաբանական անձանց համար՝ կազմակերպության անվանում, հասցե, ղեկավարի ԱԱՀ, ինչպես նաև լրացվում են այն տողերը, որոնք վերաբերում են ընտրված անշարժ գույքի օբյեկտին՝ նշելով գտնվելու վայրը  և առաջարկվող գինը: Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը оֆերտային կցում են նաև պետական ռեգիստրի վկայականի պատճենը, ինչպես նաև իրավաբանական անձի ղեկավարի անձնագրի և սոցիալական քարտի մեկական պատճեն:  


4.    Օֆերտաները չեղյալ համարելու և փոփոխելու կարգը՝
Օֆերտան կմերժվի առանց դիտարկման, եթե առաջարկված գինը ավելի ցածր կլինի «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ անշարժ գույքի վաճառքի ներկայացված օբյեկտների ցանկը .pdf
Ֆայլում անշարժ գույքի համար առաջարկված մեկնարկային գնից, ինչպես նաև նշված օֆերտան սույն հայտարարությունում ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ -ի այլ պահանջներին չհամապատասխանելու դեպքում: Կմերժվեն նաև տարաժամկետ վճարման տարբերակ առաջարկող օֆերտաները:
Եթե անշարժ գույքի մեկ օբյեկտի համար կներկայացվի մի քանի օֆերտա, «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ -ն կկազմակերպի էլեկտրոնային սակարկությունների անցկացում կամ բարելավված օֆերտաների հավաքագրում՝ ապահովելով մասնակիցների թափանցիկության և իրավահավասարության պահանջները:

5.Այլ դրույթներ
 Անշարժ գույքի օբյեկտի համար ներկայացվում է 1 (մեկ) օֆերտայի մեկ օրինակ առանձին փակ ծրարով:  Օֆերտաները պետք է կազմված լինեն հայերեն, թղթային կրիչների վրա, ներկայացվեն փակ, սոսնձված, ստորագրված, չթափանցող ծրարներով, կնիքով հաստատված իրավաբանական անձանց կողմից ներկայացնելու դեպքում հետևյալ հասցեյով՝ 0014, ք. Երևան,Ազատության 24/1 , ընդունարան՝ առաջին հարկ:  
Յուրաքանչյուր ծրարի վրա պետք է լինի հետևյալ գրառումը՝ « Անշարժ գույքի XXX օբյեկի օֆերտա»:  որտեղ  XXX-ը  դա օբյեկտի ծածկագիրն է : Ծրարի վրա գինը ՉՆՇԵԼ;
Ահարոնյան 2 և Ահարոնյան 2/2 հասցեում գտնվող անշարժ գույքի օբյեկտները վաճառվում են միասին: Լրացված օֆերտաները ներկայացնել մեկ ծրարով  058 ծածկագրով:

Էլեկտրոնային փոստով ներկայացված օֆերտաները չեն դիտարկվում: 

Օֆերտաները ընդունվելու են վերը նշված հասցեով սույն հայտարարության տեղադրման օրվանից յուրաքանչյուր օր, բացառությամբ հանգստյան և տոն օրերի մինչև ապրիլի  8-ը 2019թ ,17:00  ներառյալ   

Հաղթողի/հաղթողների հետ կկնքվի առք ու վաճառքի պայմանագիր: 
Նոտարական վավերացման և առք ու վաճառքի պայմանագրերի պետական ռեգիստրի հետ կապված ծախսերը կրում է Գնորդը:



 Կոնտակտային տվյալներ
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ  
Ազատության 24/1 ընդունարան      010 29-02-19