Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ

Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ

օր ԱՄԻՍ տարի

8 փետրվարի 2019 թ., Երևան. Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գործարկել է վիրտուալ խաղ՝ առաջարկելով Սիրո տոներին ընդառաջ շահել սմարթֆոն։

Խաղն ակտիվ է փետրվարի 7-ի ժամը 17։00-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 14։00-ն։ Խաղալ կարելի է թե՛ հեռախոսից, թե՛  համակարգչից։ Խաղն իրենից ներկայացնում է վիրտուալ հեռախոս, որի էկրանին հայտնվում են ապակոդավորման պատկերներ, որոնք պետք է հիշել և կրկնել։

«Առաջիկայում գեղեցիկ սիրո տոներ են, և մենք որոշեցինք մեր հաճախորդներին հաճելի անակնկալ մատուցել։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս զվարճալի և հիշողությունը զարգացնող խաղից, իսկ լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները նաև հաճելի նվեր կստանան իրենց և իրենց սիրելիի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող կճանաչվեն փետրվարի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ լավագույն երեք ցուցանիշ ունեցող մասնակիցները։ Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։

Խաղի ավարտին մասնակիցը կարող է տեսնել լավագույն տասնյակը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 13-ին ժամը 17։00-ին։

Նշենք, որ խաղի ընթացքում կարող է ծախսվել ինտերնետ ըստ սակագնային փաթեթի։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում։