Անհրաժտ է ընտրել, թե քանի համար եք դուք ցանկանում միացնել որպես «Սիրելի» և միացնել ձեզ անհրաժեշտ ծառայությունների փաթեթեը: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Սիրելի համարներ» բաժնում:
«Սիրելի» կարող են դառնալ միայն Beeline բջջային ցանցի հեռախոսահամարը:
Որպես «Սիրելի» չեն կարող ընտրվել Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարները, բջջային կապի այլ օպերատորների, ինչպես նաև տեղեկատվական և տեղեկատու կարճ հեռախոսահամարները:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ինքնուրույն փոխել«Սիրելի» համարը: Դրա համար պետք է FN տեքստով SMS ուղարկել 0674 համարին1` նշելով բոլոր «Սիրելի» հեռախոսահամարները մեկ հաղորդագրության մեջ: Օրինակ` Ձեզ մոտ միացված են երկու «սիրելի» հեռախոսահամարներ` (091) xxx-xxx, (099) yyy-yyy: Անհրաժեշտ է փոխարինել դրանք (091) aaa-aaa, (099) bbb-bbb հեռախոսահամարներով: SMS-ի տեքստը պետք է լինի հետևյալը` FN 091 aaaaaa 099 bbbbbb Ձեր ընտրած «Սիրելի» հեռախոսահամարների մասին հիշեցում ստանալու համար զանգահարե՛ք 0674 089 անվճար հեռախոսահամարով և Դուք կստանաք հեռախոսահամարների ցանկը պարունակող SMS: 1 0674 հեռախոսահամարին SMS ուղարկելն անվճար է: Սիրելի համարի յուրաքանչյուր փոփոխության համար միանվագ գանձվում է 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Այն մասին, թե ո՞ր համարներն են Ձեր կողմից ընտրված որպես «սիրելի», Դուք կարող եք տեղեկանալ նշված եղանակներից որևէ մեկով.